ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.12.2018 | 00:07

Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին` իր գործերի համար. հավիտենությունից էլ առաջ հաստատեց ինձ։ Նա ծնեց ինձ հենց սկզբին, դեռ երկիրն արարելուց առաջ, ավելի առաջ, քան անդունդներ կբացեր, ավելի առաջ, քան աղբյուրների ջրեր կբխեցներ, և էլ ավելի առաջ, քան կհաստատեր լեռներն ու բոլոր բլուրները։ Տերն ստեղծեց շեն ու անշեն վայրեր և բնակելի աշխարհները երկնքի ներքո։ Ես նրա հետ էի, երբ նա պատրաստում էր երկինքը, երբ նա իր աթոռն էր հաստատում հողմերի վրա, երբ նա զորություն էր տալիս վերին ամպերին և երբ նա աղբյուրներ էր հաստատում երկնքի ներքո։


Առակներ 8. 22-28

Դիտվել է՝ 2698

Մեկնաբանություններ